Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Միգուցե Փաշինյան Նիկոլին իմպիչմենտ հայտնելու միակ խոչընդոտը հենց օրվա ընդդիմությու՞նն է

Միգուցե Փաշինյան Նիկոլին իմպիչմենտ հայտնելու միակ խոչընդոտը հենց օրվա ընդդիմությու՞նն է
07.10.2025 | 11:33

Փաշինյան Նիկոլին իմպիչմենտ հայտնելու ջատագովները երկար ժամանակ բողոքում էին, որ այդ գաղափարին չեն միանում «Հայաստան» դաշինքի պատգամավորները: Վերջիններս նույնիսկ կարծիք էին հայտնում, որ Փաշինյան Նիկոլին իմպիչմենտ հայտնելու միակ խոչընդոտողը Քոչարյան Ռոբերտի թիմն է: Այդ թիմը միացավ, հետո՞:

Այժմ պարզվում է, որ իմպիչմենտի գործընթացն առանց փողոցային պայքարի հնարավոր չէ:

Է, հա, ո՞վ էր կասկածում: Բա այժմ ո՞րն է այդ «փողոցային պայքարի» հիմնական խոչընդոտը: Որոշ ժամանակ անց կպարզվի, որ «փողոցային պայքարի» խոչընդոտը բնակչությունն է և իմպիչմենտի գործընթացը կտեղափոխվի «պայծառ ապագա»:

Գիտե՞ք, շատ դեպքերում խնդրին անհրաժեշտ է նայել «հակառակ» կողմից:

Միգուցե ընդդիմությա՞նն է անհրաժեշտ «իմպիչմենտի» ենթարկել:

Միգուցե Փաշինյան Նիկոլի իշխանազրկումը կայանա, եթե օրվա ընդդիմությունը ռոտացիայի՞ ենթարկվի:

Միգուցե Փաշինյան Նիկոլին իմպիչմենտ հայտնելու միակ խոչընդոտը հենց օրվա ընդդիմությու՞նն է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5740

Մեկնաբանություններ